- Արտածեք Ձեր անունը, ազգանունը և տարիքը։
- Հաշվել, թե a թիվը b թվի ո՞ր տոկոսն է կազմում օգտագործելով p = 100 * a / b բանաձևը։
- Հաշվել r շառավղով շրջանի մակերեսը օգտագործելով a = pi * r * r բանաձևը։
- Հաշվել r շառավղով շրջանագծի երկարությունը օգտագործելով c = 2 * pi * r բանաձևը։
- Հաշվել, թե քանի վայրկյան կա n քանակությամբ օրերում։
- Լուծել a * x + b = 0 գծային հավասարումը կամայական a և b թվերի համար։
- Լուծել a * x * x + b * x + c = 0 քառակուսային հավասարումը կամայական a, b և c թվերի համար։
- Գտնել երկու թվերից մեծագույնը։
- Գտնել երկու թվերից փոքրագույնը։
- Գտնել երեք թվերից մեծագույնը։
- Գտնել երեք թվերից փոքրագույնը։
- Արտածել a, b և c կամայական թվերը աճման կարգով։
- Արտածել a, b և c կամայական թվերը նվազման կարգով։
- Պարզել ներմուծված թիվը զու՞յգ է, թե՞ կենտ։
- Պարզել ներմուծված թիվը արդյոք բաժանվու՞մ է առանց մնացորդի 5-ի վրա։
- Ներմուծված թիվը բազմապատկել 2-ով, եթե այն զույգ է և առանց մնացորդի բաժանվում է 3-ի վրա։
- Ներմուծված թիվը բազմապատկել 2-ով, եթե այն կենտ է կամ առանց մնացորդի բաժանվում է 3-ի վրա։
- Արտածել 1-ից մինչև n բոլոր ամբողջ թվերը։
- Արտածել 1-ից մինչև n բոլոր ամբողջ զույգ թվերը։
- Արտածել 1-ից մինչև n բոլոր ամբողջ կենտ թվերը։
- Հաշվել 1-ից մինչև n բոլոր ամբողջ թվերի գումարը և արտածել այն։
- Հաշվել a-ից մինչև b բոլոր ամբողջ թվերի գումարը և արտածել այն։
- Հաշվել 1-ից մինչև 15 բոլոր ամբողջ թվերի արտադրյալը և արտածել այն։
- Ներմուծել n քանակությամբ ամբողջ թվեր և հաշվել դրանց գումարը։
- Ներմուծել n քանակությամբ ամբողջ թվեր և հաշվել դրանցից միայն զույգ թվերի գումարը։
- Ստեղծել միաչափ զանգված, որը կպարունակի ընթացիկ շաբաթվա ամսաթվերը։
- Գրել ցիկլ, որը կարտածի միաչափ զանգվածի էլեմենտները։
- Ստեղծել n երկարությամբ միաչափ զանգված և ցիկլով ներմուծել զնագվածի էլեմենտների արժեքները։
- Ստեղծել զանգված, որի էլեմենտները կպարունակեն 1-ից մինչև n ամբողջ թվերի քառակուսիները։
- Հաշվել թվային զանգվածի էլեմենտների գումարը։
- Հաշվել թվային զանգվածի էլեմենտների արտադրյալը։ 7․ Գտնել թվային զանգվածի էլեմենտներից փոքրագույնը։
- Գտնել թվային զանգվածի էլեմենտներից մեծագույնը։
- Գրել ծրագիր, որը կպատճենի a զանգվածը b զանգվածի մեջ։
- Գրել ծրագիր, որը կհակադարձի զանգվածը։
- Գրել ծրագիր, որը կգումարի էլեմենտ առ էլեմենտ a և b զանգվածները և արդյունքը կպահի c զանգվածի մեջ։
- Գրել ծրագիր, որը կբազմապատկի էլեմենտ առ էլեմենտ a և b զանգվածները և արդյունքը կպահի c զանգվածի մեջ։
- Գրել կրկնակի ցիկլ, որը կարտածի երկչափ զանգվածի էլեմենտները աղյուսակի տեսքով։
- Ստեղծել զանգված, որը կպարունակի շախմատի խաղատախտակի դաշտերի անվանումները։
- Ստեղծել երկչափ զանգված, որը կպարունակի 1-9 թվերի բազմապատկման աղյուսակը։
- Ստեղծել երկչափ քառակուսաձև զանգված, որի անկյունագծի էլեմենտները հավասար կլինեն 1-ի, իսկ մնացածները՝ 0-ի։
- Ստեղծել երկչափ քառակուսաձև զանգված, որի զույգ համարով տողերի էլեմենտները հավասար կլինեն 1-ի, իսկ կենտերը՝ 0-ի։
- Ստեղծել երկչափ քառակուսաձև զանգված, որի էլեմենտները հավասար կլինեն 1-ի, եթե էլեմենտի ինդեքսների գումարը զույգ է, իսկ մնացածները՝ 0-ի։
- Գրել ֆունկցիա, որը կվերադարձնի true, եթե արգումենտում փոխանցված ամբողջ թիվը զույգ է և false՝ եթե կենտ է։
- Գրել ֆունկցիա, որը կհակադարձի արգումենտում փոխանցված զանգվածը։
- Գրել ֆունկցիա, որը կվերադարձնի արգումենտում փոխանցված թվային զանգվածի ամենամեծ (ամենափոքր) էլեմենտի արժեքը։
- Գրել ֆունկցիա, որը կվերադարձնի արգումենտում փոխանցված թվային զանգվածի ամենամեծ (ամենափոքր) էլեմենտի ինդեքսը։
- Գրել ֆունկցիա, որը կվերադարձնի արգումենտում փոխանցված երկու թվային զանգվածների գումարը (արտադրյալը)։
- Գրել ֆունկցիա, որը արգումենտում փոխանցված թվային զանգվածը էլեմենտ առ էլեմենտ կբազմապատկի (կգումարի) արգումենտում փոխանցված թվով։
- Գրել ֆունկցիա, որը կվերադարձնի միաչափ զանգված, որի էլէմնտները պատահական տասնորդական կոտորակային թվեր են 0-ից 1 տիրույթի։
- Փոխակերպել դոլարը դրամի օգտագործելով օրվա փոխարժեքը։
- Հաշվել, թե հեծանիվը քանի ժամում Երևանից կհասնի Գյումրի, եթե հեծանիվի միջին արագությունը 15.5 կմ/ժ է։
- Հաշվել, թե ծրագրավորողը որքան եկամտահարկ պետք է վճարի, եթե նրա աշխատավարձը 450 000 դրամ է։
- Հաշվել, թե քանի րոպեում կարելի է ներբեռնել 4․23 GB չափսի ֆայլը, եթե ինտերնետի միջին արագությունը 12․5 Mbit/s է։
- Հաշվել, թե քանի MB կլինի 16 MP պարունակող նկարի չափսը, եթե ամեն pixel-ի համար անհրաժեշտ է 32 bit:
- Ներմուծված տարիքից կախված արտածել, արդյո՞ք դիմորդը իրավունք ունի վարորդական իրավունքի քննություն հանձնելու, թե՞ ոչ։
- Ներմուծված տարիքից կախված արտածել, արդյո՞ք դիմորդը իրավունք ունի աշխատելու, թե՞ ոչ։ Ոչ պատասխանի դեպքում արտածել պատճառը։
- Արտածել համապատասխանաբար ցուրտ է (t <= 18 °C), հաճելի է (18 °C < t < 24 °C), շոգ է (t >= 24 °C) կախված սենյակի ջերմաստիճանից:
- Գեներացնել գաղտնաբառ, որը բաղկացած է լատինական փոքրատառերից։
- Գրել ալգորիթմ, որը կշրջի զանգվածի էլեմենտների հերթականությունը։
- Գրել ալգորիթմ, որը կկարգավորի թվային զանգվածը ըստ աճման կամ նվազման կարգով։